Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման օրենքը:
Օրենքն անցած շաբաթ ստորագրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հոկտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվրասիական տնտեսական միությունը կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանը Մինսկի գագաթնաժողովում ստորագրեց դաշինքին անդամակցելու պայմանագիրը: Ղրղզստանի նախագահը հույս է հայտնել, որ իր երկիրը կմիանա ԵՏՄ-ին մինչև տարեվերջ: